News Publication on ARS Bringing Cheer to 1200 Children in Armenia

https://aparaj.am/amanorya-nverner%d5%9d-arcaxi-sahmanamerdz-gyugheri-1200-erexaneri/?fbclid=IwAR1lB8StdaXJCWTCYNaLH_cgdNr6AMuglYzcMc7FkMMOXgHzhzqiBSBCAzo

 

 

 

 

 

 

 

FULL Text 

Դեկտեմբերի 20-24-ը Հայ օգնության միության Կանադայի շրջանային վարչության հովանավորությամբ թշնամու անմիջական նշանառության տակ գտնվող 19 գյուղերի երեխաներ ստացել են ամանորյա նվերներ, իսկ նրանց ընտանիքները՝ դրամական օժանդակություն:

Հայ օգնության միության Կանադայի Շրջանային վարչության ատենապետուհի Անի Օհանյանը, վարչության անդամ Սյուզի Պոյամյանն անձամբ են ներկա գտնվել նվերների հանձնմանը: Ծրագրի կազմակերպական հարցերը լուծվել են Հայ օգնության միության Արցախի միավորի միջոցով:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրն իրականացվել է Արցախի հսկողության տակ մնացած բոլոր շրջաններում: Մարտակերտի շրջանի Կիչան, Ճանկաթաղ, Վարդաձոր, Վարնկաթաղ, Մաղավուզ, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Խրամորթ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն, Թաղավարդ-Կալեր, Կարմիր Շուկա, Նորշեն, Ավդուռ, Մյուրիշեն, Հացի և Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն գյուղերի 972 աշակերտներ և մանկապարտեզների սաներ ստացել են նվերներ: «Յուրաքանչյուր տարիքային խմբի և սեռի համար տարբեր նվերներ ենք նախատեսել՝ փափուկ խաղալիքներ, խաղալիք ավտոմեքենաներ, սպորտային հագուստ, ժամացույց, արծաթյա զարդեր»,- նշել է Լ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ծրագրում են մի քանի գյուղ ևս ընդգրկել: Այդ դեպքում ամանորյա նվերներ ստացող երեխաների թիվը կհասնի 1200-ի՝ ընդգրկելով Շոշ, Մխիթարաշեն և Հարավ գյուղերը: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին շնորհակալություն է հայտնել ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ համագործակցության և տրանսպորտային հարցերում աջակցելու համար:

ՀՕՄ-ի Կանադայի շրջանային վարչության ատենապետուհի Անի Օհանյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախի մանուկների ամանորյա նվերների գաղափարն առաջացել է նախորդ տարի՝ պատերազմի օրերին:

«Հայ օգնության միության Կանադայի շրջանը մտածեց որևէ ձևով օգտակար լինել տեղահանվածներին, Արցախի ժողովրդին: Մենք մասնակցել ենք տեղահանվածներին դրամական աջակցության տրամադրմանը: Իսկ երիտասարդները ցանկություն հայտնեցին ժպիտ պարգևել Արցախի մանուկներին: Մտածեցին երեխաներին խաղալիքներ տալ ու ծնողներին էլ՝ որոշ գումար՝ Ամանորի առիթով որևէ բան գնելու համար»,- նշել է Անի Օհանյանը:

Առցանց հանգանակություն արեցին և հավաքեցին մոտ 1500 երեխայի համար նախատեսված գումար: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին արդեն հանգանակությունն ավարտվել էր, կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով միայն 270 նվերներ բաժանվեցին Երևանում և սահմանամերձ շրջաններում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների երեխաներին։

Երկրորդ փուլը սկսվեց 2021թ. դեկտեմբեր 12-16-ին, երբ Անի Օհանյանը և Սյուզի Պոյամյանը Հայաստան մեկնեցին և Նոր տարվա առթիվ նվերներ բաժանեցին Շենգավիթի ու մերձակա արվարձաններում հաստատված 100 ընտանիքների երեխաներին։ Այնուհետև նվերներ ստացան Եղեգնաձորում և Սիսիանում հաստատված 100 ընտանիքների երեխաներ։

Ծրագրի վերջին փուլը Արցախում իրագործվեց:

Անի Օհանյանը 5-րդ անգամ է այցելում Արցախ, բայց հասցրել էր լինել միայն Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում: Նրա խոսքով՝ մինչ այդ ունեցած պատկերացումները տարբեր էին: «Մեր արածը մի կաթիլ ջուր է օվկիանոսի մեջ: Երանի ավելի շատ գումարներ ունենայինք բոլորին հասնելու համար, որովհետև  ամեն երեխայի ժպիտն անգին է, մեծ գոհունակություն է այս օրերին երեխաների դեմքին ժպիտ տեսնել»,- ասել է նա:

Խոսելով Արցախի հետ կապված այլ ծրագրերի մասին՝ Անի Օհանյանն ասել է, որ ՀՕՄ-ի Կանադայի միավորն ունի 10 մասնաճյուղ և 1200 անդամ, և բոլորը պատրաստակամ, սիրով ընդառաջում են ծրագրերին, մանավանդ եթե հերթը հասնում է Արցախին: «Մեր սրտում հատուկ տեղ ունի Արցախը: Մենք ամեն օր, ամեն ժամ Ձեզ հետ միասին ապրում ենք բոլոր դժվարությունները: Մեր ժողովուրդը միշտ Արցախի կողքին է»,- նշել է ատենապետուհին:

Վերջում Անի Օհանյանը ուրախ ու խաղաղ Ամանոր է մաղթել Արցախին, որպեսզի բոլորն ապահով մթնոլորտում ապրեն: Իսկ իրենք այցից վերադառնալու են նոր գաղափարներով, որոնք ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հավանությանն արժանանալու դեպքում կիրագործեն:

 

Translated Full Text 

On December 20-24, under the auspices of the Armenian Relief Society Canada Regional Office, children from 19 villages directly targeted by the enemy received Christmas presents and their families received financial assistance.

Ani Ohanyan, Chair of the Regional Office of the Armenian Relief Society in Canada, and Suzy Poyamyan, Board Member, personally attended the handover. The organizational issues of the project were resolved through the Artsakh branch of the Armenian Relief Society.

ARS Artsakh Branch Chair Lilit Martirosyan noted that the program was implemented in all other regions under Artsakh control. Kichan of the Martakert region, Chankatagh, Vardadzor, Varnkatagh, Maghavuz, Nakhichanik of the Askeran region, Sarnaghbyur, Khramort, Machkalashen of the Martuni region, Taghavard-Kaler, Karmir Shuka, Norshen, Avdur, Murishen, Yeghis Shogh Moghs, Hatsi Shogh Mogh 972 students from villages and kindergarten students received gifts. “We have provided different gifts for each age group: soft toys, toy cars, sportswear, watches, silver jewelry,” said L. Martirosyan, adding that they plan to include several villages.

In that case, the number of children receiving Christmas presents will reach 1,200, including the villages of Shosh, Mkhitarashen and South. The chairwoman of the ARS Artsakh Unit thanked the Ministry of Education and Science of the Republic of Azerbaijan for its support in cooperation on transport issues.
Ani Ohanyan, chairwoman of the ARS Canada Regional Office, told Aparaj that the idea of ​​Christmas presents for Artsakh children came up last year, during the war.

“The Canadian region of the Armenian Relief Society thought that it might be useful for the displaced people of Artsakh. We participated in providing financial assistance to the displaced. And the young people expressed a wish to give a smile to the children of Artsakh. They thought of giving toys to the children and some money to the parents to buy something for the New Year,” said Ani Ohanyan.
They made an online donation and raised money for about 1,500 children. By the end of November last year, the fundraiser was over, due to the coronavirus and ongoing war, only 270 gifts were distributed to the children of displaced families living in Yerevan and border areas.
The second stage started in 2021. On December 12-16, when Ani Ohanyan and Suzy Poyamyan left for Armenia, New Year presents were distributed to the children of Shengavit and 100 families settled in the nearby suburbs. Then the children of 100 families settled in Yeghegnadzor and Sisian received gifts.

The last stage of the project was implemented in Artsakh.

Ani Ohanyan is visiting Artsakh for the fifth time, but has only been to Hadrut, Shushi and Stepanakert. According to her, the ideas before that were different. “What we do is a drop of water in the ocean. “I wish we had more money to reach everyone, because every child’s smile is priceless, it is a great pleasure to see a smile on children’s faces these days,” she said.
Speaking about other programs related to Artsakh, Ani Ohanyan said that the ARS Canada unit has 10 branches and 1,200 members, all of whom are willing  to support the programs, especially if it is Artsakh. “Artsakh has a special place in our hearts. We live with you every day, every hour, all the difficulties. “Our people are always by Artsakh’s side,” she said
In the end, Ani Ohanyan wished Artsakh a happy and peaceful New Year so that everyone could live in a safe atmosphere. And they will return from the visit with new ideas that they will implement if approved by the ARS Central Committee.

    back